Փաշինյանը Զելենսկիին խորհուրդ է տվել ինչպես շփվել Պուտինի հետ
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է հնարավորինս ազնիվ լինել, փոխանցում է РБК-ն: «Չեմ կարծում, որ դա նրա համար դժվար կլինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է, որ իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը: Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ում ուկրաիներենով շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի համար: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
