Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը
![]() Ավստրալական The Sydney Morning Herald պարբերականի հողորդմամբ հայն համայնքի ղեկավարները հրաժարվել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: Նշենք, որ 2011թ. խորհրդարանում Մորիսոնը, այդ ժամանակ չլինելով վարչապետ, հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր «ցեղասպանություն» և ասել, որ դա «մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկն է»: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման որակումն արդեն բացակայում է: Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը, ով հրաժարվել է կարդալ վարչապետի հայտարարությունը, ասել է. «Նրա այս պահվածքը վիրավորական է Ավստրալիայի հայ համայնքի շուրջ 50 հազար անդամների համար, ովքեր մեծամասամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներ են»: Ավստրալիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են պատմական եղելությունը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
