Շրի Լանկայի ահաբեկչությունների մահապարտներից երեքը ընտանիքի անդամներ էին
![]() Շրի Լանկայի մայրաքաղաքում գտնվող Cinnamon Grand և Shangri-La հյուրանոցներում իրականացված պայթյուններն իրականացրել են երկու հարազատ եղբայրներ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Նրանք 20 տարեկանից փոք-ինչ մեծ են եղել, նրանց հայրը համեմունքների վաճառքով զբաղվող բիզնեսմեն է: Ընդ որում, երբ ոստիկանները ժամանել են նրանց տուն, եղբայրներից մեկի կինը պայթյուն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել են ինքը և իր 2 երեխաները, ինչպես նաև՝ 3 իրավապահ: Հայտնի է նաև, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Amaq գործակալությունը հրապարակել է լուսանկար, որում, ինչպես գրում է աղբյուրը, պատկերված են ահաբեկչություններն իրականացրած 8 մահապարտները: Նշենք, որ ավելի վաղ Շրի Լանկայում տեղի ունեցած արյունարբու ահաբեկչութան պատասխանատվությունն իր վրա էր վերցրել ԴԱԻՇ-ը: Թիրախը եղել են քրիստոնյաներն ու այն երկրների քաղաքացիները, որոնք մասնակցություն են ունեցել ԴԱԻՇ-ի դեմ գործողություններին: Ապրիլի 21-ին Շրի Լանկան ցնցած 8 պայթյունների ընդհանուր զոհերի թիվը հասել է 321-ի, ավելի քան 520 մարդ վիրավոր է: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52




