Ծառուկյանը շնորհավորել է մեդալ չնվաճած մարզիկներին, մերսողին, սակայն չի շնորհավորել մեդալակիր աղջիկներին
![]() Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ միանգամից 3 մարզաձևի Եվրոպայի մեծահասակների առաջնություն՝ ծանրամարտ, ըմբշամարտ և մարմնամարզություն, ինչպես նաև բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնություն և աշխարհի գավաթի խաղարկություն։ Այսօր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Օլիմպավան է հրավիրել մրցումներից մեդալներով վերադարձած մարզիկներին, սակայն չի հյուրընկալել մեդալակիր աղջիկներին։ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, բրոնզե մեդալ է նվաճել 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը։ Բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Անուշ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ Անի Հովսեփյանը։ Աշխարհի գավաթի խաղարկությունում ևս Անուշ Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ։ Հավելենք, որ հրավիրվածների ցանկում կային նաև ոչ մեդալակիր մարզիկներ՝ 102 կգ քաշային ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը, ով մեդալ չէր նվաճել, և 81 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով առհասարակ չէր մասնակցել մրցմանը։ Հանդիպմանը ներկա էր անգամ թիմի մերսողը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
