«Եվրոպայում կարձանագրվի՝ բարձր մակարդակի ֆուտբոլը եկել է Հայաստան». Կազարյան
Հայաստանի Մ-19 հավաքական հրավիրված «Կանն»-ի ֆուտբոլիստ Անտոնի Կազարյանը, ՀՖՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում, խոսել է Հայաստանից և թիմից իր տպավորությունների մասին. -Պատմեք Ձեր մասին և ներկայացրեք առաջին տպավորությունները: -Ներկայացնում եմ «Կանն» ակումբը, խաղում եմ պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային առաջին քայլերս արել եմ Մոնակոյի տարածաշրջանում՝ «Կապ դ՛Այ» ակումբում: Պատանեկան տարիներին տեղափոխվել եմ նաև Իտալիա՝ սերիա «Դ»: Փաստաթղթային խնդիրների պատճառով ստիպված վերադարձա Ֆրանսիա: Երջանիկ եմ, որ այսօր Հայաստանի հավաքականում եմ: Մարդիկ բարեհամբույր են և հյուրընկալ: Չէի սպասում, որ այսպիսի պայմաններ կան այստեղ, տպավորված եմ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում նախապատրաստվելու բոլոր պայմանները կան: -Ձեզ դուր եկա՞վ իտալական ֆուտբոլի ոճն ու նիստուկացը: -Այո, խառնվածքով ինչ-որ տեղ նմանեցնում եմ հայկական միջավայրին: Պատվախնդիր խաղը շատ կարևոր է: Բացի այդ, այստեղ էլ ուշադրություն են դարձնում մարտավարության և արագության կողմը: Իտալիայում ընդհանրապես ընդգծվում է մարտավարության հանդեպ մոտեցումը: 45 րոպե կարող են տակտիկայի վրա աշխատել, հետո նոր միայն հայտարարել մարզման մեկնարկը, խենթացնող էր և շատ հետաքրքիր: -Ի՞նչ սպասելիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից: -Մեծ իրադարձություն է Հայաստանի համար: Եվրոպայում հստակորեն կարձանագրվի, որ բարձր մակարդակի ֆուտբոլը եկել է Հայաստան: Հայկական ֆուտբոլը ճանաչում են Հենրիխ Մխիթարյանի և արտերկրում հաջողությամբ հանդես եկող հայ մյուս ֆուտբոլիստների շնորհիվ: Ամռանը բոլորի ուշադրությունը մեր կողմն է լինելու: Պետք է փորձեմ լավագույնս դրսևորվել՝ թիմում տեղ ունենալու համար, որ հնարավորություն ստանամ Հայաստանը ներկայացնելու մարզական խոշոր ստուգատեսում: |
«Հենո՛ ջան, երկիր ենք կորցնում, բայց դու լուռ ես»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
12015:18«Արմեն Մելիքբեկյանը լափում է բյուջեի փողերը»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
14714:24«Հայաստանում ակումբային ֆուտբոլը հարկվում է «Սիթի»-ներին համահավասար»․ Թաթուլ Հակոբյան
469Երեկ, 15:18Մեր հավաքականը պարտություն կրեց
675Երեկ, 01:18Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր (լուսանկար, տեսանյութ)
1034Երեկ, 00:18Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է
639Երեկ, 00:00