Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ապօրինի դղյակները կքանդես, հետո կրեատիվ ջահելների ավտո-բուտկաների հետևից կլարես»․ Վահրամ Թոքմաջյան

713
Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ., 20:05
«Ապօրինի դղյակները կքանդես, հետո կրեատիվ ջահելների ավտո-բուտկաների հետևից կլարես»․ Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքապետ Հայկոյին բացատրեք վարչական մշակույթի իմաստը։ Շարժական սրճարանը կոլորիտի մի մասն է։ Պետք է ու լինելու է։ Ինձ հաճելի է, երբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում, ջահել, պրակտիկ, կեպկով աղջիկը կրեատիվ լուծումով իր բիզնեսն է զարգացնում։ Մի միլիոնանոց քաղաքում, տուրիստ դիմավորող, քանի՞ հանրային զուգարան է բացվել։ Ապօրինի դղյակները կքանդես, հետո կրեատիվ ջահելների ավտո-բուտկաների հետևից կլարես։
Հ.Գ. Մոնումենտի նախկին կանաչ տարածքով քայլի։ Քանդելու լի բդեշխություններ կտեսնես»։