Գաբրիել Ղազարյանը՝ ՀԲՖ-ում ստեղծված իրավիճակի մասին
![]() Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ: Գաբրիել Ղազարյանը մարզիչներին հորդորել է շարունակել բնականոն մարզումները՝ ուսումնամարզական հավաքներում ընդգրկելով Հայաստանում մարզվող բոլոր հեռանկարային մարզիկներին: «Անելու ենք առավելագույնը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու և նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է Ղազարյանը: Նախարարի առաջին տեղակալը հավաքականների մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թվականի մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները՝ համապատասխան գրությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին փոխանցելու համար: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
