Զելենսկին չի հասցնի վայելել իր «մեղրամիսը». CNN
![]() Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հավաքած ձայները երեք անգամ գերազանցում են նախկին նախագահ Պորոշենկոյի ստացած քվեներին, մի շարք չլուծված խնդիրներ է ժառանգել, գրում է CNN-ը: Վերջին տարիների ընթացքում Ուկրաինան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որը բախվում է կոռուպցիոն մարտահրավերների, ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ շարունակում է չլուծված մնալ: Զելենսկին չի հասցնի վայելել իր մեղրամիսը: Նա հումորիստ հաղորդավարից պետք է անցում կատարի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, իրավական, գիտական ոլորտներում լրջագույն որոշումներ կայացնող նախագահի: Եթե հաշվի առնենք նրա քաղաքական հակառակորդների և միջազգային հանրության կասկածամտությունը, ապա կարող ենք ասել, որ նրա քաղաքական ուղին հեշտ ընթացք չի ունենալու: Ներկայում էլ շարունակվում են ընտրություններին ռուսական միջամտության հետ կապված վերլուծությունները, հավելում է CNN-ը: Հնարավոր է՝ Կրեմլը պարզապես ցանկանում է Զելենսկիի միջոցով վերականգնել իր ազդեցությունն Ուկրաինայում, քանի որ Պորոշենկոյի հետ Ռուսաստանը որևէ կերպ չէր կարողանում գալ ընդհանուր հայտարարի: «Զելենսկիի համար հաղթելը հեշտ էր, դժվարը խորհրդարանում կոալիցիա կազմելն է, որում նրա վարչակազմը հազիվ թե հասնի հաջողության: Մոռացեք, որ նա ծաղրածու է և ոչինչ չգիտի: Առաջիկա 6 ամիսների ընթացքում Զելենսկին ի վիճակի չի լինելու որևէ բանել, քանի որ այս ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն իրեն դիրքավորելու է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Վեճերից բացի ոչինչ չենք տեսնելու խորհրդարանում»,- ասել է «Ատլանտյան խորհրդի UkraineAlert» բլոգի խմբագիր, «Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի» ավագ դասախոս Մելինդա Հարինգը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
