Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն աջակցում են Սուդանի ռազմական խորհրդին
Սուդանում շարունակվող ցույցերի պայմաններում Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն 3 մլրդ դոլարի օգնություն են ուղարկել ռազմական խորհրդին: Աս մասին հաղորդում է Euronews-ը: Պետական լրատվական գործակալությունների հաղորդմամբ, երկու երկրները Սուդանի կենտրոնական բանկում 500 մլն դոլար կներդնեն, մնացած օգնությունն էլ սննդամթերքի, դեղորայքի ու նավթամթերքի տեսքով կուղարկեն: «Սա կամրապնդի Սուդանի ֆինանսական դիրքը, կնպաստի ազգային փոխարժույթի կայունության բարձրացմանը», - նշված է Սաուդյան Արաբիայի մամլո ծառայության հայտարարության մեջ: Ծոցի երկու երկրներին կապում է Սուդանի անցումային ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթթա ալ Բուրհանի և նրա տեղակալ Մուհամեդ Համդան Դագալոյի մասնակցությունը Եմենում պայքարող Սաուդյան կոալիցիային: Սուդանում տնտեսական ճգնաժամ է, ինչը հանգեցրել է հացաբուլկեղենի խանութներում և բենզալցակայաններում հերթերի գոյացմանը: Փողոցում հավաքված ցուցարարները շարունակում են պայքարել իշխանությունը ժողովրդի կառավարությանը հանձնելու համար՝ վստահեցնելով, որ պահանջի չբավարարման դեպքում որևէ մեկը չի կարող իրենց ստիպել տուն վերադառնալ: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00