Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պատգամավորներն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց

321
Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ., 11:35
Պատգամավորներն այցելել են Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ պատգամավորների հետ այցելել է Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոց. «Այսօր պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ավետիսյանի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հետ այցելեցինք Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց։

Դպրոցի տնօրեն, Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի և օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ շրջայց կատարեցինք մարզադպրոցում, ծանոթացանք մարզումների պայմաններին, քննարկեցինք դպրոցի հիմնանորոգման տարբերակները, ըմբշամարտում առկա հիմնախնդիրները։

Գյումրիին նոր հերոսներ տված այս մարզադպրոցը, չնայած անօրինակ վատ պայմաններին, շարունակում է գործել ու նոր չեմպիոններ տալ՝ մարզիչների ու մարզիկների անմնացորդ նվիրումի ու նրանց անասելի ուժի համադրության արդյունքում»: