«Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական համարողները մի ուշագրավ բացթողում են անում»․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ձևակերպումներ․ Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական համարողները զուտ մեթոդական տեսակետից մի ուշագրավ բացթողում են անում՝ քաղաքական չորակելով քրեական հետապնդումները՝ Խաչատուրովի, Գևորգյանի, Օհանյանի նկատմամբ, ինչո՞ւ... Ունեմ իմ պատերացումները, բայց երևի թե հետաքրքիր կլիներ իմանալ Ռ.Քոչարյանը որպես քաղաքական հետապնդման զոհ կոնցեպտի հեղինակների տեսակետներն ու հմնավորումները: Բայց առավել կարևորը՝ Ռ.Քոչարյանին որպես քաղաքական հետապնդման զոհ ներկայացնողներն ավելի շուտ բացահայտում են սեփական պատկերացումները քաղաքականության մասին՝ որն է համակարգային կոռուպցիան, մարդու իրավունքների զանգվածային և շարունակական խախտումներն իրենց կարծիքների համար, միակ տղամարդու ինստիտուտը որպես կառավարման հիմնական ձև, մարդկանց ունեզրկումն ու սեփականազրկումը, ի վերջո՝ անպատժելիությունը»։ |
«ԵՄ դեսպանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը». Փեթեր Սթանո
3312:24Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3912:00«Որևէ փաստ ունե՞ք, որ տավուշյան շարժումն ուղղորդում է Ռուսաստանը». լրագրողը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
5811:36ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6111:18ՑԱՀԱԼ-ը վերահսկողության տակ է առել Ռաֆահի անցակետը
14311:00«Ինչո՞ւ Նիկոլը (դեռ) դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից»․ Աշոտյան
7010:48