Հայ բռնցքամարտիկները 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով են վերադառնում Ուկրաինայից
425
Կիրակի, 21 ապրիլի, 2019 թ., 01:05
![]() Ուկրաինայի Խերսոն քաղաքում կայացած Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարից Հայաստանի ներկայացուցիչները վերադառնում են 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով։ Ոսկե մեդալակիր է դարձել 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, ով եզրափակչում հաթանակ տոնեց Ալժիրը ներկայացնող Չեմսեդին Կռամոուի նկատմամբ: Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկներից 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալ։ Թիմային պայքարում Հայաստանի պատվիրակները արժանացել են 2-րդ մրցանակին՝ զիջելով միայն տանտերերի՝ Ուկրաինայի հավաքականին: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
