Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Թե՞ պետք է ենթադրել, որ ԱԱԾ-ում է հենց գործում «ախպերական» մոտեցումը՝ «սվոիխ նե սդայոմ» սկզբունքով». Ա. Սաքունց

334
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 14:45
«Թե՞ պետք է ենթադրել, որ ԱԱԾ-ում է հենց գործում «ախպերական» մոտեցումը՝ «սվոիխ նե սդայոմ» սկզբունքով». Ա. Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի հետ կապված հստակ է, կա և պետք է գործի օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքի գիտակցումը: Եվ ոչ մի խմբային կամ «ախպերական» մոտեցում չկա ու չի կարող լինել:

Բայց, ինչպես ի սկզբանե ասել ենք, հայտարարել ենք տարբեր առիթներով, հարցեր կան, որոնց պատասխանների բացակայությունը շարունակում են օրակարգում պահել այդ հարցերի արդիականությունը:

Մեկ տարվա ընթացքում ԱԱԾ-ի ներսում գեթ մեկ, կրկնում եմ գեթ մեկ կոռուպցիոն շղթա չի հայտնաբերվել:

Հարց, պե՞տք է ենթադրենք, թե ԱԱԾ-ն ամբողջությամբ զերծ է մնացել համակարգային կոռուպցիայի մեջ ներգրավվածությունից, թե ոչ: Թե՞ պետք ենթադրել, որ ԱԱԾ-ում է հենց գործում «ախպերական» մոտեցումը՝ «սվոիխ նե սդայոմ» սկզբունքով:

Նմանապես, դատական իշխանության հետ կապված, և ընդհանրապես դատաիրավական համակարգի ինստիտուտների հետ կապված են առկա մտահգությունները, որոնց միմիայն ղեկավարներն են փոխվել, բայց ոչ բովանդակությունը, և հետևաբար այդ ինստիտուտներում հիմնավոր կասկած ունեմ, որ գործում է «ախպերական» մոտեցումը: Չնայած, թե բարձրաստիճան ոստիկանի նկատմամբ էլ է քրեական գործ հարուցվել, դատավորի նկատմամբ էլ է քրեական գործ հարուցեվլ, քննիչի նկատմամբ էլ է քրեական գործ հարուցվել, միակ բացառությունը ԱԱԾ-ն է»: