ՄԻԵԴ-ը կհրապարակի մարտի 1-ին վերաբերող «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը
![]() ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ապրիլի 25-ին կհրապարակվի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: Նշվում է, որ ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի բողոքի համար հիմք են հանդիսացել 2008թ. ՀՀ-ում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներն ու դրանց հաջորդող իրադարձությունները: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ այդ ընթացքում ոտնահարվել են ազատության ու անվտանգության, հավաքների ու ցույցերի անցկացման, խոսքի ազատության հիմնարար դրույթները: Տեր-Պետրոսյանն իր բողոքում նաև նշել է, որ իրեն ստիպողաբար դուրս են բերել Ազատության հրապարակից ու տնային կալանք սահմանել: Մարտի 1-ին Ազատության հրապարակում ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ոստիկանության իրականացրած գործողությունների հետևանքով 10 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
