Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Արոնյանը մեկնարկում է «Grenke Chess Classic»-ում

279
Շաբաթ, 20 ապրիլի, 2019 թ., 11:45
Արոնյանը մեկնարկում է «Grenke Chess Classic»-ում

Գերմանիայում այսօր մեկնարկում է «Grenke Chess Classic» միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ, այդ թվում նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նրա մրցակիցներն են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե Լագրավը, Պյոտր Սվիդլերը, Արկադի Նայդիչը, Ֆրանսիսկո Վալյեխոն, Գեորգ Մայերը և պատանի 14-ամյա միջազգային վարպետ Վինսենթ Կեյմերը: