Արջերը կմնան վանդակներում՝ նրանց ընդունող չկա
![]() Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Մկրտչյանն օրեր առաջ ահազանգել էր Աշտարակի ձորում պահվող գորշ արջերի անմխիթար վիճակի մասին: «Ապրիլի 13-ին ականատես եմ եղել հետևյալ պատկերի՝ Աշտարակի ձորում, «Աշտարակի ձոր» ռեստորանի տարածքում, մոտ 30մ քառակուսի չափերով վանդակում պահվում են 3 գորշ արջ, գարշահոտ պայմաններում ու շատ ընկճված վիճակում, ինձ հայտնի չի արջերը ոնց են հայտնվել էտ տարածքում, որսի արդյունքում, թե առք ու վաճառքի, տարածքում աշխատակից չկար, ու ռեստորանը փակ էր, ոչ մեկի հետ խոսել չհաջողվեց»,- գրել էր նա։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անազատության մեջ պահվող արջերին իրենց վանդակներից տեղափոխելու համար կմիջամտի միայն այն ժամանակ, երբ այդ արջերին ընդունող կողմ լինի: Այս մասին ԷկոԼուր ՀԿ-ին հայտնել է տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը: Նրա խոսքով՝ նախկինում տեսչությունը համագործակցում էր մասնագիտացված կառույցների հետ, և անազատության մեջ պահվող կենդանիները բանակցությունների միջոցով տեղափոխվում էին կա՛մ Կենդանաբանական այգի, կա՛մ Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամ: Սակայն այս պահին այդ կենտրոնները չեն կարող նոր առանձնյակներ ընդունել՝ հագեցվածության պատճառով: «Ասում են, որ որոշ ժամանակ անց կկարողանան 1-2-ին ընդունել: Պետք է լուծումը լինի, որպեսզի կարողանանք կոնկրետ միջամտություն կատարել: Երբ նորություն լինի, գործունեություն կկիրառենք և կտեղակացնենք այդ մասին»,- նշել էր նա: |

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
7801:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
18204.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
14203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
15330.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
18126.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
21723.09.2026, 23:48
