Հայ բռնցքամարտիկները կպայքարեն ոսկե մեդալների համար
![]() Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթանում է Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարը, մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ալժիրի, Հունգարիայի, Ավստրիայի, Լատվիայի և Իսրայելի բռնցքամարտիկները: Մրցավայր մեկնած բոլոր 6 հայ բռնցքամարտիկները հայրենիք կվերադառնան մեդալներով՝ ընդ որում նրանցից 5 դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր ոսկե մեդալների համար: Կիսաերզափակչում 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ ուկրաինացի Անդրեյ Եֆիմովիչի նկատմամբ : 56 կգ քաշային կարգում Ժիրայր Սարգսյանը հաղթանակ տոնեց Օլեգ Չուլիաչեևի նկատմամբ: Հայ մարզիկներից հաղթանակներ տոնեցին նաև 64 կգ քաշային Կարեն Տոնականյանը և 69 կգ Գուրգեն Մադոյանը: Մեր մյուս մարզիկները Աշոտ Մխիթարյանն ու Գոռ Ներսիսյանը հավասար պայքարում զիջեցին իրենց մրցակցիներին ու հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով: Նիկոլայ Մանգերայի անվան միջազգային մրցաշարի եզրափակիչները կկայանան ապրիլի 20-ին: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
