Երևան`   +14 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Հայ սուսերամարտիկները ձեռնունայն են վերադառնում հայրենիք

337
Ուրբաթ, 19 ապրիլի, 2019 թ., 17:40
Հայ սուսերամարտիկները ձեռնունայն են վերադառնում հայրենիք

Ապրիլի 8-ից 14-ը Լեհաստանի Տորոն քաղաքում կայացել է սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մրցաշարին մեկնել էր 6 մարզիկով՝ Սեդա Գևորգյան (ճկասուսեր), Սվետլանա Եսայան (խոցասուսեր), Համլետ Մխոյան (ճկասուսեր), Ալիկ Նավասարդյան (խոցասուսեր), Հովհաննես Մուրադյան (խոցասուսեր), Նարեկ Ավագյան (խոցասուսեր): Մեր մարզիկները ձեռնունայն են վերադառնում հայրենիք։ Առավել հաջող է հանդես եկել Ալիկ Նավասարդյանը, ում հաղջողվել է 3 հաղթանակ տոնել։ Մյուս մարզիկները դուրս են մնացել առաջին իսկ փուլից։