Պորոշենկոն կոչ է արել հարված հասցնել «ռևանշիստներին»
![]() Քարոզարշավի վերջին օրը Պորոշենկոն իր համակիրներին կոչ է արել հավաքվել ու այդպիսով հարված հասցնել «ռևանշիստներին»: Այդ մասին նա հայտարարել է իր Telegram-ի ալիքում: «Ընկերներ, առավելագույնս մոբիլիզացիա ենք ապահովում ուրբաթ օրը: Մենք, փաստորեն, ռևանշիստական ուժերին վերջնական հարված հասցնելու համար մեկ օր ունենք», - ասվում է հաղորդագրության մեջ: Պորոշենկոն իր կողմնակիցներին խնդրել է օրվա ընթացքում թռուցիկներ փակցնել ու տարածել, որոնք քաղաքացիներին կոչ կանեն քվեարկել «Ուկրաինայի, այլ ոչ թե Փոքր Ռուսաստանի համար»: Հիշեցնենք, որ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 21-ին: Պորոշենկոյի մրցակիցը շոումեն Վլադիմիր Զելենսկին է, ով առաջին փուլում առաջատարն էր: Ապրիլի 19-ին Կիևի Օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա երկու թեկնածուների բանավեճը: Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ բոլորն տոմսերն արդեն սպառվել են: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
