Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը
![]() Րոպեներ առաջ ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումները։ Հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։ «Արսենալ»-ը 1։0 հաշվով հաղթեց «Նապոլի»-ին, և երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 3։0 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Լոնդոնի «Չելսի»-ն 4։3 հաշով հաղթեց «Սլավիա»-ին, և ընդհանուր 5։3 հաշվով հաղթանակ տոնելուց հետո, դուրս եկավ կիսաեզրափակիչ։ «Վալենսիա»-ն 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիա»-ին և, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 5:1 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Այնթրախտ»-ը 2:0 հաշվով հաղթեց «Բենֆիկա»-ին։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «Բենֆիկա»-ի հաղթանակով՝ 4։2 հաշվով։ «Այնթրախտ»-ը մրցակցի դաշտում ավելի շատ գոլ խփելու շնորհիվ դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում «Արսենալ»-ը կհանդիպի «Վալենսիա»-ի հետ, իսկ «Չելսի»-ն՝ «Այնթրախտ»-ին: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
