Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Կարեն Գրիգորյանը մեկնարկել է հաղթանակով

261
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 18:35
Կարեն Գրիգորյանը մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում մեկնարկել է «Լա Ռոդա» միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 16 երկրի 256 շախմատիստ, այդ թվում 13 գրոսմայստեր: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում Գրիգորյանը հաղթանակ տոնեց Իսպանիան ներկայացնող Խինես Աբադ Պեդրոյի նկատմամբ: Այսօր տեղի կունենա մրցաշարի 2-րդ տուրը: