«Առաջին ահազանգն ենք ստացել հեղեղումների հետ կապված․ ակտիվացել են նաև սողանքներն ու քարաթափումները»․ Ֆելիքս Ցոլակյան
![]() «Արդեն առաջին ահազանգն ենք ստացել ջրերի, հեղեղումների հետ կապված՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից։ Այնտեղ Արաքսի ջրերը բարձրանում են և կարող են դաշտերը ծածկել»,- կառավարության այսօրվա նիստին զեկուցելով իրավիճակը՝ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ Սուրեն Պապիկյանի հետ խոսել է խնդրի մասին և պատրաստվում են գնալ, տեղում ծանոթանալ խնդրին և աշխատանքներ իրականացնել։ Նախարարի խոսքով՝ ակտիվացել են նաև սողանքները․ «Վեց տեղերում սողանք ունենք․ ակտիվ սողանք կա Լոռվա մարզում, որը սպառնում է անտառային շերտի հոսք՝ դեպի մի գյուղի ճանապարհ, որը կարող է փակվել, մոտ 600 000 տոննա հող կարող է լցվել, ճանապարհը փակել, որի մաքրելը բարդ է լինելու։ Երկրորդ ճանապարհ կա, որի մասին պետք է մտածել, մենք արել ենք ինչ-որ բաներ, զգուշացումներ են եղել համայնքապետարաններին: Խոսքն Աթան գյուղի մասին է»,- նշեց Ցոլակյանը՝ հավելելով, որ մեծ խնդիր են ներկայացնում նաև քարաթափումները. «2013-ին հաստատվել է հայեցակարգ սողանքների հետ կապված: Հիմա քարաթափման վտանգ կա Այրումի ճանապարհին: Կան պայթեցնող կազմակերպություններ: Հիմա որ պայթեցնողը գա, պայթեցնի, պետք է տրանսպորտի նախարարությունը գումար տա, դրա համար պետք է մրցույթ կազմակերպել: Մենք այդ ժամանակը չունենք: Դրա համար, թող այդ կառույցները իրենց մոտ ունենան որոշակի գումար, իսկ հետո թող հաշվետվություն տան: Պետք չի մտածել, որ այդ գումարն այլ տեղ կծախսեն: Եթե նման բան կանեն, թող պատժվեն»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց արագ գտնել մեխանիզմներ․ «Մենք պետք է գնանք կանխարգելման ճանապարհով, թե ինչպես պետք է իրականացնել աշխատանքները, որպեսզի խնդիրների առջև չկանգնենք»,- ասաց նա։ |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
