Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ո՞վ է ավիավառելիքի շուկայում մենաշնորհի տերը. «Ժամանակ»

271
Հինգշաբթի, 18 ապրիլի, 2019 թ., 09:15
Ո՞վ է ավիավառելիքի շուկայում մենաշնորհի տերը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Դեռևս հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանում ավիատոմսերը ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում, հայտարարեց, որ խնդիր կա ավիավառելիքի մատակարարման հետ, և հնարավոր է՝ այդ ոլորտում գոյություն ունի մենաշնորհ, որը իրենք պետք է պարզեն:

Անցել է երեք ամիս, և ըստ ոլորտի մասնագետների՝ այս ընթացքում ոչինչ չի փոխվել, գները շարունակում են մնալ կայուն բարձր: Հնարավոր է, որ իշխանությունը այդպես էլ չի կարողանում գտնել, թե ով է մենաշնորհի տերը, որպեսզի ազատականացնի շուկան»:

Մանրամասները՝ թերթի համարում: