«Եվրոպական խաղերը շատ կարևոր են Հայաստանի համար». Լևոն Ջուլֆալակյան
![]() Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսեց առաջիկա ծրագրերից՝ մասնավորապես Եվրոպական խաղերից։ «Մայիսի 9-ից սկսում ենք նախապատրաստական աշխատանքները՝ Եվրոպական խաղերին և աշխարհի առաջնությանը։ Մայիսի 9-ից համատեղ հավաք կանցկացնենք Բուլղարիայի և Շվեյցարիայի հավաքականների հետ։ Հետո մեր հավաքականի որոշ ըմբիշներ կմեկնեն Ղազախստան՝ միջազգային մրցաշարի մասնակցելու։ Հունիսին կրկին հավաք կանցկացնենք, որտեղից կմեկնենք Եվրոպական խաղերին, ինչից հետո Ռուսաստանում կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Ընթացքում տարբեր մրցաշարերի կմասնակցենք՝ Թբիլիսիում, Մինսկում, Լեհաստանում կամ Գերմանիայում։ Եվրոպական խաղերին մասնակցելու ենք 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ և 97 կգ քաշային կարգերում: Միայն 130 կգ քաշային կարգում ուղեգիր չենք նվաճել։ Եվրապական խաղերին մեկնող կազմում փոփոխություններ կլինեն։ Հիմա չեմ նշի, թե ովքեր են մեկնելու, միայն կասեմ, որ 60 կգ քաշային կարգում մրցակցություն կլինի, մնացած քաշերում էլ կկողմնորոշվենք՝ ում վստահել Եվրոպական խաղերում։ Եվրոպական խաղերը շատ կարևոր են Հայաստանի համար։ 4 տարին մեկ են անցկացվում։ Հուսանք, որ լավ կլինի մեր մասնակցությունը։ Նաև աշխարհի առաջնությունից մեդալներով և վարկանիշներով վերադառնանք»,- մարզչի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
