Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն և «Այաքս»-ը կիսաեզրափակչում են

287
Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2019 թ., 01:00
Չեմպիոնների լիգա. «Բարսելոնա»-ն և «Այաքս»-ը կիսաեզրափակչում են

Րոպեներ առաջ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումները։ «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Մանչեսթր Յունայթեդ»-ին, և երկու հանդիպումների արդյունքում, ընդհանուր 4։0 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ «Այաքս»-ը, «Յուվենթուս»-ին հյուրընկալվելիս, 2։1 հաշվով հաղթանակ տոնեց և ընդհանուր 3։2 հաշվով հաղթանակ տոնելով՝ դուրս եկել կիսաեզրափակիչ։

Այսպիսով, «Բարսելոնա»-ն և «Այաքս»-ը շարունակում են պայքարը։

«Բարսելոնա» - «Մանչեսթր Յունայթեդ»՝ 3։0
«Յուվենթուս» - «Այաքս»՝ 1։2