Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթեցին, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

408
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 21:35
Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթեցին, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի։ Այսօր կայացած 6-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեցին, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին։