Մխիթարյանը կկարողանա մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու․ ԶԼՄ
![]() Մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար ՈՒԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթե լոնդոնյան ակումբը դուրս գա եզրափակիչ: Այս մասին հայտնում է ESPN պարբերականը: Աղբյուրը գրում է, որ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչն ESPN-ին տեղեկացրել է, որ կաջակցեն Մխիթարյանին. «ՈւԵՖԱ-ի համար դա սովորական գործընթաց է»: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Հենրիխն «Արսենալ»-ի կազմում չմեկնեց Բաքու՝ «Քարաբախ»-ի հետ խաղին մասնակցելու։ Նա բաց է թողել նաև 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ի ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ արտագնա հանդիպումը։
Նշենք նաև, որ «Արսենալ»-ը դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել են «Նապոլի»-ին: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
