Բռնցքամարտի ֆեդերացիան ֆինանսավորումից զրկվել է
![]() Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային հղված պատասխանից հետո Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով ֆինանսավորման մերժման որոշման հիմքերը։ «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ»: Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը: Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Այդ կարգի III կետով սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստատթղթերի ցանկը, որի 5-րդ ենթակետի համաձայն անհրաժեշտ է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»։ Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի հանդիսանում ՀԱՕԿ-ի լիիրավ անդամ։ 2019-ի փետրվարի 25-ին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ ՀԱՕԿ-ը սառեցնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին։ Հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գրառում է կատարել․ «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան սառեցնում է իր հարաբերությունները կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
