ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել
![]() Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կկասեցվի ՀՖՖ-ի կողմից նոր մարզչական դասընթացների անցկացումը․ «ՀՖՖ-ն աշխատում է մարզչական կրթության նոր համակարգի տեղայնացման վրա, ինչը ենթադրում է մարզչական դասընթացների նոր բովանդակություն, ՀՖՖ կամ ՈւԵՖԱ-ի անդամ այլ երկրների կողմից տրված տարբեր կարգի մարզչական արտոնագրերի շնորհիվ ընձեռվող աշխատանքային իրավունքների փոփոխություն։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՖՖ կողմից նոր մարզչական դասընթացների անցկացումը ժամանակավորապես կկասեցվի մինչև ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի նախագծի հաստատումը ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից։ Վերոնշյալ գործընթացը նախատեսվում է ավարտել 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մինչ այդ ՀՖՖ-ն ավարտին կհասցնի ընթացքի մեջ գտնվող մարզչական Պրո արտոնագրի դասընթացը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակներում կանցնացնի մարզչական C արտոնագրի մեկ դասընթաց՝ փակ ընդունելությամբ: Այն ուսանողների համար կլինի ամբողջովին անվճար։ Կրթական նոր համակարգի տեղայնացումից և ՀՖՖ Գործկոմի կողմից Մարզչական կրթության նոր կանոնակարգի հաստատումից հետո մարզչական C, B, A և Pro արտոնագրի դասընթացների անցկացման ժամանակացույցի, ընդունելության, դասընթացների բովանդակության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտեղադրվի ՀՖՖ պաշտոնական կայքում։ Մարզչական դասընթացներին մասնակցել ցանկացող անձինք հնարավորություն կունենան դիմելու առնվազն 40 օր տևող, նախապես ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հայտարարված ընդունելության ժամանակ, մինչ այդ ՀՖՖ ներկայացված բոլոր տեսակի դիմումները չեն դիտարկվի»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
