Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Իզուր են վիճում. Իրանն ինքն է արգելելու ցեմենտի արտահանումը Հայաստան. «Ժամանակ»

258
Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 09:15
Իզուր են վիճում. Իրանն ինքն է արգելելու ցեմենտի արտահանումը Հայաստան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ըստ շինարարական բիզնեսում ներգրավված անձանց հավաստիացումների՝ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո այդ երկրի իշխանություններն արգելել են մետաղական ամրալարի արտահանումը:

Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա օրերին արգելք կդրվի նաև ցեմենտի վրա, քանի որ այն ևս օգտագործվելու է աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման համար:

Այնպես որ, Հայաստանի իշխանություններն ու պատգամավորներն իզուր են վիճում՝ արգելե՞լ իրանական ցեմենտի ներմուծումը, թե՞ ոչ հարցի շուրջ, իրանցիներն այդ հարցն իրենք կլուծեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: