Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի արդյունքները

397
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 21:30
Շախմատի Եվրոպայի առաջնության 5-րդ տուրի արդյունքները

Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի։ Այսօր կայացավ 5-րդ տուրը: Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տոնեց, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը պարտություն կրեցին։ 5-րդ տուրից հետո աղյուսկաը 4.5-ական միավորով գլխավորում են Ալինա Կաշլինսկայան և Պաուլինա Գիշարը: Էլինա Դանիելյանը առաջատարներին զիջում է կես միավորով: