«Արսեն Հարությունյանն ապացուցեց, որ գորգում գոյություն չունի անուն, երկիր, հեղինակություն». Հաբեթնակ Կուրղինյան
![]() Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց մեր ըմբիշների մրցելույթները։ «Առաջնությունից ակնկալիքների մասին գնալուց առաջ էլ եմ ասել։ Անկախ ամեն ինչից՝ ակնկալում էի բոլոր մարզիկների լավ մասնակցություն։ Տղաներն իրենց հնարավորությունների 100 %-ով մտնում են գորգ և պայքարում ցանկացած մարզիկի հետ։ Արսեն Հարությունյանն ապացուցեց ու ցույց տվեց՝ գորգում գոյություն չունի անուն, երկիր, հեղինակություն, այլ գոյություն ունի մարզիկ, ով մտնում է գորգ ու հաղթում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Հավաքականի երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանը, իր հերթին, ավելացրեց․ «Ամբողջ դահլիճն Արսենի մասին էր խոսում՝ իր հաղթելու ցանկության, կամային որակների մասին։ Ողջ դահլիճն իրեն աջակցում էր»։ Կուրղինյանը նաև զավեշտալի իրադարձության մասին պատմեց․ «Արսենը դեռ երիտասարդ է, և ես չէի ցանկանում, որ նա մասնակցի մեծահասակների առաջնության։ Նա վիճեց, համոզեց, որ անպայման տանենք մեծահասակների առաջնության՝ նշելով, որ ուզում է միայն մեծահասակների առաջնության մասնակցել։ Ասացի․ «Տղամարդու պես ես խոսք տալիս, որ չեմպիոն կդառնաս»։ Ասաց․ «Այո՛»։ Բոլորն ասում էին, թե ո՞նց եմ այդ տղային տանում առաջնության։ Բայց ասացի, որ նա խոսք է տվել, պետք է հաղթի ու կհաղթի։ Մյուս զավեշտալի պահն էլ այն էր, որ եզրափակչից առաջ, թեև մրցակիցն ուժեղ էր, հարցրեցի, թե դրոշ բերել ենք, արդյոք։ Արսենն ասաց, որ ինքն իր հետ վերցրել է։ Զարմացանք, ծիծաղեցինք։ Բայց նա իր տղամարդու խոսքը պահեց»։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
