Երևան`   +24 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ.

Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը մեդալների են հավակնում

88
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 16:00
Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը մեդալների են հավակնում

Իսլանդիայում ավարտին է մոտենում «Ռեյկյավիկ oփեն» միջազգային մրցաշարը: Խաղացված 7 տուրերից հետո աղյուսակը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է Ռումինիան ներկայացնող գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն: Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակել են 5.5-ական միավոր և կիսում են 2-11-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Պետրոսյանը՝ 5-րդ: Սերգեյ Մովսեսյանը վաստակած 5 միավորով 12-րդ տեղում է: