Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ծառուկյանի փոխարեն «Արարատցեմենտի» բողոքող աշխատակիցների հետ հանդիպեց Սեդրակ Առուստամյանը

416
Երկուշաբթի, 15 ապրիլի, 2019 թ., 15:25
Ծառուկյանի փոխարեն «Արարատցեմենտի» բողոքող աշխատակիցների հետ հանդիպեց Սեդրակ Առուստամյանը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հանդիպեց «Արարատցեմենտ»-ի՝ գործարանի ճանապարհը փակած աշխատակիցների հետ: Նա նշեց, որ այսօր նախատեսում են խորհրդի նիստ անցկացնել, որի ընթացքում կքննարկվի աշխատողների բարձրացրած հարցը: «Ժողովուրդն ապրում է գործարանի հույսին, դռները փակենք, գնա՞նք»,- դիմելով նրան՝ ասացին աշխատակիցները: «Էս վիճակով գնալու դեպքում՝ մի 6-8 ամիս հետո ընդհանրապես ա գործարանը քանդվելու, չի գոյատևելու: Եթե կառավարության որոշումն այնպիսին է, որ պետական տուրքը լինելու է միայն ներկրվող ցեմենտի վրա, իսկ կլինկերի (ցեմենտի կիսաֆաբրիկատ) վրա չի լինելու, ավելի լավ է՝ մենք էլ կլինկեր բերենք»,- ասաց Առուստամյանը: Նա հայտնեց, որ Գ. Ծառուկյանը քաղաքում չէ. «Ես իրան տեղեկացրել եմ, էսօր չի կարա գա, վաղը կամ մյուս օրը կգա, չեմ կարող ասել, սպասեք»:

Հիշեցնենք՝ աշխատակիցները պահանջում էին, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն իրենց հայտնի գործարանը փակելու որոշման մասին: