«Հրահանգ է իջել՝ 50%-ով կրճատել «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների թիվը»․ Գագիկ Համբարյան
![]() Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ գին է վճարում Հայաստանը գազի դիմաց․ 2019-ի հունվարի 1-ից ռուսաստանյան «Գազպրոմ»-ը Հայաստանի համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից բարձրացրեց 165 դոլար... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բնակչության համար գազի գինը կմնա անփոփոխ և այլ միջոցներից կկոմպենսացվի «Գազպրոմ Արմենիա»-ի վնասը: Քանի որ գազի գնի թանկանալու դեպքում ձմռան ամիսներին հայ սպառողների համար գազամատակարարն այն չէր թանկացնում և գնի բարձրացումը գրեթե մշտապես տեղի էր ունենում ապրիլի 1-ին, ես ինքս էլ իմ վերլուծություններում նշում էի, որ այս անգամ ևս գազը հայաստանցի սպառողների համար կբարձրանա ապրիլի 1-ին... Սակայն իրականությունն այլ էր... Ապրիլի 1-ին գազի գինը չբարձրացավ, սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի գրեթե բոլոր մարզային մասնաճյուղերի աշխատակիցները տագնապի մեջ են. ըստ տեղեկությունների՝ գազամատակարարի կենտրոնական գրասենյակից հրահանգ է իջել, որ 50%-ով պետք է կրճատվի «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների թիվը... Հայաստանի մասշտաբներով դա կլինի մոտ 3 հազար աշխատակից... Ստացվում է, որ գազի գինը 15 դոլարով չբարձրացնելու համար գազամատակարարը 3 հազար աշխատակցի գործազուրկ է դարձնում՝ այդպիսով փոխհատուցելով վնասը... Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը... Մի քանի օր է այդ լուրերը բավականին ակտիվ շրջանառվում են ոչ միայն մամուլում, այլև բնակչության շրջանում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների շրջանում, սակայն իշխանությունների կողմից որևէ արձագանքի չեն արժանացել... Հուսանք, իր ասելով, 50 հազար աշխատատեղ ստեղծած կամ ստվերից դուրս բերած պարոն վարչապետը, որի մեջբերած այդ թիվն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, կբացատրի, թե իրականում 3000 մարդ ինչո՞ւ պետք է կորցնի իր իրական աշխատանքը... Հետաքրքիր է՝ պարոն Փաշինյանի նշված այդ 50 հազար աշխատատեղերից քանիսն է բաժին հասնում Շիրակի մարզին և որքան աշխատատեղ է փակվել Շիրակում և Գյումրիում նրա «քայլող» թիմի իշխանության գալուց հետո... |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
