Ասլանյանը և Կալաչյանը շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
![]() Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: Այսօր՝ վերջին մրցումային օրը, գորգ դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները՝ եզրափակիչ և սփոփիչ գոտեմարտերի համար: Երեկ՝ նախնական գոտեմարտերում, Հայաստանը ներկայացուցիչ ուներ բոլոր 5 քաշային կարգերում: 60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի Լենուր Թեմիրովն էր: Գևորգը 1 միավորի տարբերությամբ 5:6 հաշվով զիջեց մրցակցին, հետագայում ուկրաինացին նույնպես պարտվեց, ուստի Գևորգը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից: 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրնոզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ասլանյանի մրցակիցը կլինի Յարասլով Կարդաշը Բելառուսից։ Եթե Ասլանյանը հաղթի նրան, ապա 2-րդ սփոփիչ գոտեմարտում կհանդիպի Կոնստանտին Ստասին Բուլղարիայից։ Բուլղարացի ըմբիշի արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ տեղի համար կգոտեմարտի սերբ Մատե Նեմեշի հետ: 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և տուշեով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն տվեց պայքարը շարունակել: Սփոփիչ գոտեմարտում Կալաչյանի մրցակիցը կլինի հունգարացի Ռոբերտ Ֆրիտչը, նրան հաղթելու դեպքում հայ ըմբիշը 3-րդ տեղի համար կգոտեմարտի Դոմինիկ Էտլինգերի հետ՝ Խորվաթիա: 82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 0:8 հաշվով զիջեց Ալեքսանդր Կոմարովին՝ Ռուսաստան։ Ռուս ըմբիշը նույնպես պարտվեց, ուստի Քոչարյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: 97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 0:4 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Լունդին, 1/8 եզրափակչում Շահինյանի մրցակիցը ադրբեջանցի Օրխան Նուրիևն էր, ում հայ ըմբիշը զիջեց 0:3 հաշվով։ Նուրիևը քառորդ եզրափակչում պարտվեց բուլղարացի ըմբիշին, Շահինյանն էլ զրկվեց բրոնզի մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականները առայժմ 2 մեդալ են նվաճել: Ազատոճային 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ հունահռոմեական 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
