«Եվրոպայի առաջնության մեդալը 2016-ից ծագած մի շարք հարցերի պատասխան էր»․ Արսեն Ջուլֆալակյան
![]() Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, ով երեկ նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, գրառում է կատարել․ ««Շնորհակալ եմ և զգացված բոլոր շնորհավորանքների և ջերմ խոսքերի համար։ Այս հաղթանակները (ընդհանուր 4 գոտեմարտ) և արդյունքում Եվրոպայի առաջնության մեդալը պատասխան էր 2016-ից ծագած մի շարք հարցերի։ Եվ իհարկե, գլխավոր հարցի պատասխանը՝ «ինչի՞դ է պետք Արսե՛ն, էդքան մեդալ ես նվաճել արդեն...»(և որոշները նաև մտածում էին, որ այլևս չեմ կարողանա...)։ Իսկ իրականում ինչի՞ս էր պետք մնալ ևս 4 տարի պրոֆեսիոնալ սպորտում՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ, երբ արդեն նվաճել էի բոլոր հնարավոր տիտղոսները, բացի օլիմպիական ոսկուց (արծաթը ունենք)։ Որովհետև՝ 1. զգում էի և հավատում, որ այն որակները,որոնց հասել էինք թիմային աշխատանքի շնորհիվ,պահպանված են և կարող են դեռ լավագույնս օգտագործվել Շնորհակալ եմ նաև UWW-ի (ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի) մեկնաբաններին՝ նման բարձրակարգ և մանրամասն աշխատանքի համար։ Հ.Գ.1 Պետք է խոստովանեմ, նրանց մեկնաբանման շնորհիվ գոտեմարտն առաջին անգամ դիտելուց յուրահատուկ զգացողություններ ունեցա...նորից համոզվում ես,թե իրականում սպորտը ինչ մեծ հռչակ կարող է բերել պետություններին։ Հ.Գ.2 առանձին շնորհակալություն հավաքականի մարզիչներին աշխատանքի և վստահության համար,ընտանիքիս,թիմակիցներիս և այն ամբողջ անձնակազմին,ով էս գործի մեջ ավանդ ունի»: ![]() ![]() ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24



