Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեդալային և թիմային հաշվարկով 3-րդն է Եվրոպայում
373
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 22:05
![]() Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի ընտրանին մեդալային և թիմային հաշվարկով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Մեր ծանրորդները նվաճել են 12 մեդալ՝ 5 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մեդալային հաշվարկով առաջատարը Վրաստանի հավաքականն է 15 մեդալով՝ 5 ոսկե, 6 արծաթե և 4 բրոնզե մեդալով։ Երկրորդ հորիզոնականում է Բելառուսի հավաքականը 14 մեդալով՝ 5 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալով։ Թիմային հաշվարկով նույնպես Հայաստանի ընտրանին 3-րդ է՝ 596 միավորով։ Առաջին հորիզոնականում Վրաստանն է՝ 636 միավորով, երկրորդ հորիզոնականում Բելառուսը՝ 634 միավորով։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
