Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

«Եվրոպայի առաջնությունը կատակ չէ». Փաշիկ Ալավերդյան

329
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 19:10
«Եվրոպայի առաջնությունը կատակ չէ». Փաշիկ Ալավերդյան

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում րոպեներ առաջ Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավ որ քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց Սիմոնի մրցելույթը․Առաջնությանն ունեցանք երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն և 2 բրոնզե մեդալակիր։ Այսօր Գոռը չկարողացավ լիարժեք մասնակցել, վնասվածքը, որ 10-12 օր առաջ է ստացել, զգացնել տվեց։ Կարող էինք 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնել, բայց ոչ ավել։ Լաշային հաղթել հնարավոր չէ։ Իսկ մնացած արդյունքների մասին նշեմ, որ ինչ-որ տեղ ստացվեց, ինչ-որ տեղ՝ ոչ։ Եվրոպայի առաջնությունը կատակ չէ, վարկանշային մրցում է, նայեք ինչ երկրներ ինչ մարզիկներով են մասնակցում։ Մենթ թույլ չէինք։ Թիմային հաշվարկով, երևի թե, երրորդ տեղից ցածր չենք լինի։ Թիմային հաշվարկում Անդրանիկ Կարապետյանի չվաստակած միավորը մեզ խանգարեց, թե չէ առաջինն էինք լինելու»։