Ռուբեն Ալեքսանյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե, Գոռ Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր
![]() Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ստուգատեսի վերջին քաշային կարգում պայքարի մեջ մտան գերծանր քաշային տղամարդիկ։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը։ Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, Մինասյանը՝ փոքր բրոնզե մեդալ։ Ռուբենը, պոկելով 195 կգ և հրելով 245 կգ, երկամարտում գրանցեց 440 կգ արդյունք։ Նա նվաճեց հրում վարժության փոքր արծաթե և երկամարտի բրոնզե մեդալ։ Գոռը, պոկելով 200 կգ և հրելով 222 կգ, երկամարտի 422 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով պոկում վարժության փոքր բրոնզե մեդալ։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 478 կգ արդյունքով։ Նա սահմանեց միանգամից 6 ռեկորդ՝ թարմացնելով աշխարհի և Եվրոպայի՝ իր իսկ սահմանած բոլոր ռեկորդները։ Արծաթե մեդալ նվաճեց Վրաստանի մյուս ներկայացուցիչ Իրակլի Տուրմանիձեն՝ երկամարտի 447 արդյունքով։ ![]() ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24


