Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արփինե Դալալյանը մեդալ չնվաճեց

237
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 16:20
Արփինե Դալալյանը մեդալ չնվաճեց

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց գերծանր քաշային կանանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Արփինե Դալալյանը մեդալ չնվաճեց՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։

Արփինեն, պոկելով 105 կգ և հրելով 135 կգ, երկամարտում գրանցեց 240 կգ արդյունք։

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող բազմափորձ Տատյանա Կաշիրինան։ Նա 2 նոր ռեկորդ սահմանեց՝ թարմացնելով 2018-ին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում իր իսկ սահմանած մեծահասակների Եվրոպայի ռեկորդները՝ պոկում վարժությունում և երկամարտում։ Տատյանան, պոկելով 146 կգ և հրելով 185 կգ, երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք։

Արծաթե մեդալ նվաճեց Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Լիսենկոն՝ երկամարտի 268 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմիլի Քեմփբելը՝ երկամարտի 260 կգ արդյունքով, ինչը 20 կգ-ով ավելի է Արփինեի արդյունքից։