Մաքսիմ Մանուկյանը ձեռնունայն է վերադառնում հայրենիք
372
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 15:05
![]() Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները: 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մաքսիմ Մանուկյանն սփոփիչ գոտեմարտում տուշեով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային՝ դուրս մնալով հետագա պայքարից։ Հիշեցնենք, որ Մանուկյանը որակավորման փուլում տուշեով գեղեցիկ հաղթանակ տարավ ֆինն Հեյկի Մոծոմաեկիի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ ռումինացի Ալեքսանդրու Կարասի նկատմամբ, սակայն 1/4 եզրափակչում 1։6 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբբասովին, ով հասավ եզրափակիչ և հնարավորություն տվեց Մաքսիմին շարունակել պայքարը։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
