Արսեն Ջուլֆալակյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
293
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 14:35
![]() Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները: 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտում 2:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին, ապա նաև 5:1 հաշվով առավելության հասավ մոլդովացի Դանիել Կատարագայի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար Արսենը կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Տիխոմիր Ալեքսանդրովի հետ։ Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 5:3 հաշվով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, սակայն 1/8 եզրափակչում 3։7 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Ռոլանդ Շվարցին, ով հասավ մինչև եզրափակիչ՝ հնարավորություն տալով Արսենին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
