Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

246
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 13:35
Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 109 կգ քաշային տղամարդկանց պայքարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Սիմոն Մարտիրոսյանը։ Սիմոնը, պոկելով 192 կգ և հրելով 235 կգ, երկամարտի 427 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Սա Սիմոնի երկրորդ չեմպիոնությունն է Եվրոպայի առաջնությունում։ Մինչ այս նա պատվո հարթակի առաջին աստիճանին էր կանգնել 2017 թվականին՝ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում։

Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Բելառուսը ներկայացնող Անդրեյ Արյամնովը՝ երկամարտի 411 կգ արդյունքով, իսկ բրոնզե մեդալի արժանացավ Ռուսաստանը ներկայացնող Ռոդիոն Բոչկովը՝ երկամարտի 410 կգ արդյունքով։