Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն
415
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 10:35
![]() Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 102 կգ քաշային տղամարդկանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էին Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը։ Սամվել Գասպարյանը հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը զբաղեցրեց 6-րդ տեղը։ Սամվելը, պոկելով 168 կգ և հրելով 209 կգ, երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք։ Արսենը, պոկելով 168 կգ և հրելով 200 կգ, երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Դիմիտրո Չումակը՝ երկամարտի 391 կգ արդյունքով։ ![]() ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24


