Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Մխիթարյանը վաճառել է շքեղ ավտոմեքենան

558
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 02:00
Մխիթարյանը վաճառել է շքեղ ավտոմեքենան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վաճառել է իր ավտոմեքենան: Այս մասին նա հայտնել է «Արսենալ»-ի մամուլի ծառայության պատրաստած տեսանյութում, որտեղ թիմի ֆուտբոլիստները խոսում էին մանուկ հասակում իրենց ունեցած երազանքների մասին։

«Մանուկ հասակում երազում էի «Lamborghini» ունենալու մասին: Գնեցի այդ մակնիշի ավտոմեքենա երեք տարի առաջ, բայց արդեն վաճառել եմ այն»,- նշել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխը «Lamborghini» մակնիշի «Pirelli» ավտոմեքենան ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես գալու ընթացքում՝ 2015 թվականին։ Այն արժեր մոտ 400 հազար եվրո: