Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Դանիելյանը, Մկրտչյանը և Գևորգյանը հաղթանակներ տոնեցին

368
Շաբաթ, 13 ապրիլի, 2019 թ., 01:10
Դանիելյանը, Մկրտչյանը և Գևորգյանը հաղթանակներ տոնեցին

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի։ Այսօր կայացած 2-րդ տուրում հայ շախմատիստուհիները հաջող հանդես եկան։ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը հաղթանակներ տոնեցին, Աննա Սարգսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Սիրանուշ Ղուկասյանը պարտվեց։