Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Դավթյանը ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից

240
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 20:25
Արթուր Դավթյանը ձեռնունայն է վերադառնում Եվրոպայի առաջնությունից

Լեհական Շեցին քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Այսօր մրցահարթակը տրամադրվել էր բազմամարտիկներին։ Արթուր Դավթյանը, ով 8-րդ հորիզոնականով էր որակավորվել եզրափակչին, պահպանեց իր դիրքը՝ ավարտելով ելույթը 8-րդ տեղում։

Բազմամարտում ոսկե մեդալակիր դարձավ ռուս Նիկիտա Նագորնին, արծաթե մեդալը նվաճեց Արթուր Դալալոյանը (Ռուսաստան), լավագույն եռյակը եզրափակեց Կիպրոսի ներկայացուցիչ Մարիոս Գեորգիուն։

Վաղը՝ ապրիլի 13-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։ Հիշեցնենք՝ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը օղակների եզրափակչում են։