Լիանա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ
331
Ուրբաթ, 12 ապրիլի, 2019 թ., 16:20
![]() Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 81 կգ քաշային կանանց պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող Լիանա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Նա, պոկելով 97 կգ և հրելով 120 կգ, երկամարտում գրանցեց 217 կգ արդյունք։ Երկամարտում նա զբաղեցրեց 4-րդ տեղը։ Այս քաշային կարգում հաղթող դարձավ Հունաստանը ներկայացնող Էլենի Կոնստանդինիդին՝ երկամարտի 223 կգ արդյունքով։ Երկրորդ հորիզոնականում է Գերմանիան ներկայացնող Նինա Շորտը՝ երկամարտի 222 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց բելգիացի Աննա Վանբելինգենը՝ երկամարտի 221 կգ արդյունքով։ ![]() |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24

