Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց, Մաքսիմ Մանուկյանը շարունակում է պայքարը
![]() Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում այսօր գորգ դուրս եկան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները: 77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթեց Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգին, սակայն 1/8 եզրափակչում 3։7 հաշվով զիջեց գերմանացի Ռոլանդ Շվարցին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Արսենը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 87 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը պայքարն սկսեց որակավորման փուլից, որտեղ 5։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիան ներկայացնող Հեիկի Հերման Մեթսոմաեկին: 1/8 եզրափակչում Մաքսիմը 8։0 հաշվով հաղթեց Ռումինացի Յոնուտ Կարասին և շարունակում է պայքարը։ 130 կգ քաշային կարգում Դավիթ Հովասափյանը պայքարն սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 0:5 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուս Սերգեյ Սեմյոնովին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Դավիթը կպայքարի բրոնզե մեդալի համար։ 55 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, վրացի Նուգզարի Ցուրցումիան էր: Նա պարտություն կրեց 2։5 հաշվով՝ դուրս մնալով հետագա պայքարից։ 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նույնպես պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 2։3 հաշվով պարտվելով ելով նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեին և դուրս մնալով հետագա պայքարից: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
